2022թ. ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ջրային ռեսուրսների օգտագործման և պահպանության ուղղությամբ 2022թ. իրականացրել է 51 ստուգում, որից 33 ՀԷԿ-ում և ՓՀԷԿ-ում, 9 ջրօգտագործողների ընկերությունում, 9 ձկնաբուծարանում։
Տարեկան ծրագրով 2022թ. կատարողականը կազմում է 100%:
2022թ. ընթացքում ԲԸՏՄ աշխատակիցների կողմից նաև բացահայտվել է առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության առկայության ապօրինի ջրառ իրականացնելու 12 դեպք, որոնց գործողությունն անմիջապես կասեցվել է (սահմանված կարգով ջրօգտագործման թույլտվություն ձեռք բերելուց հետո 2-ի կասեցումը հանվել է):