2023թ-ից Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը վերահսկողական գործառույթների իրականացման ընթացքում կիրառում է նաև ժամանակակից թվային տեխնոլոգիաներ, այդ թվում՝ արդյունաբերական նշանակության անօդաչու թռչող սարքերի համակարգ, ինչը Տեսչական մարմնի աշխատանքների թվայնացման կարևոր բաղադրիչներից է։
Թվային տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմանն աջակցելու և մասնագիտական բարձր հմտություններ ցուցաբերելու համար այսօր Տեսչական մարմնի ղեկավարի կողմից պարգևատրվել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ-ի աշխատակիցներ Արամայիս Հարությունյանն ու Ալեքսանդր Լևինինը։