Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Վարչապետի աշխատակազմի Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավարին՝ Պետրոս Մարտիրոսյանին:
Արայիկ Հարությունյանը նախ շնորհակալություն է հայտնել Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի տեղակալ Արման Դանիելյանին վերջին ամիսներին աշխատանքները համակարգելու համար և շնորհավորել նորանշանակ ղեկավարին:
«Մենք երկար քննարկումներից հետո որոշում ենք կայացրել պարոն Մարտիրոսյանին նշանակել Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար: Քննարկումները երկար էին, որովհետև մեզ անհրաժեշտ էր կայացնել այնպիսի որոշում, որի արդյունքում կկարողանանք լուծել այն խնդիրները, որոնք իրականում այսօր քիչ չեն տեսչականների ուղղությամբ: Իհարկե, գրասենյակը, հատկապես վերջին ամիսներին բավականին աշխատանք է կատարել, բայց կարծում եմ՝ տեմպերն ավելացնելու և արդեն լուծումներ տալու խնդիր ունենք: Նախ մինչև այդ, պարոն Դանիելյան, Ձեզ եմ ուզում շնորհակալություն հայտնել այս ամիսներին բավականին մեծ աշխատանք կատարելու և գրասենյակը համակարգելու համար: Վստահ եմ, որ պարոն Մարտիրոսյանի հետ Ձեր կարողությունների և հնարավորությունների համընկնումը շատ լուրջ հնարավորություն կտա, որպեսզի տեսչական մարմինը ճիշտ ուղղությամբ աշխատանքներ իրականացնի:
Մանրամասները՝