Ստորագրվել է համագործակցության հուշագիր ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի միջև
Բնապահպանության և ընդերքօգտագործման ոլորտում կրթական ծրագրերի կատարելագործմանը, մասնագիտական ուսուցման գործնական բաղադրիչի ուժեղացմանը և շուկայի պահանջներին համահունչ ընթացիկ և հեռահար ծրագրերի մշակմանը խթանելու նպատակով սույն թվականի սեպտեմբերի 12-ին ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը՝ ի դեմս ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանի, և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը՝ ի դեմս ռեկտոր Եղիազար Վարդանյանի, կնքել են համագործակցության հուշագիր։
Հուշագրի շրջանակներում ձեռք է բերվել պայմանավորվածություն վերապատրաստման համատեղ դասընթացներ, կրթական, մասնագիտական և այլ ծրագրեր իրականացնելու վերաբերյալ, ինչը կնպաստի երկու կառույցների միջև մասնագիտական փորձի փոխանակմանը և փոխգործակցության ամրապնդմանը, Տեսչական մարմնի աշխատակիցների և համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի, հետազոտողների, փորձագետների և ուսանողների գործնական հմտությունների ու կարողությունների երկկողմ զարգացմանը: