ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի
2023 թվականի օգոստոս ամսվա ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2023 թվականի օգոստոս ամսին վերահսկողական գործառույթների իրականացման ընթացքում արձանագրվել է 194 դեպք:
Մասնավորապես՝
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Ստացված 91 գրավոր տեղեկատվությունների հիման վրա իրականացվել է շրջակա միջավայրին պատճառված վնասի 88 հաշվարկ՝ 141,482,416 ՀՀ դրամի չափով։
Հարուցվել է 23 վարչական վարույթ, կայացվել է տույժ նշանակելու մասին 14 որոշում, նշանակվել 1,340,000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Կարճվել է 3 վարչական վարույթ:
Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ
Ստացված թվով 7 գրավոր տեղեկատվության հիման վրա իրականացվել է շրջակա միջավայրին պատճառված վնասի 2 հաշվարկ՝ 2,500 ՀՀ դրամի չափով։
Հարուցվել է 6 վարչական վարույթ, կայացվել է տույժ նշանակելու մասին 4 որոշում, նշանակվել 230,000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ
Ստացված 69 գրավոր տեղեկատվության հիման վրա իրականացվել է շրջակա միջավայրին պատճառված վնասի 10 հաշվարկ՝ 9,989,689 ՀՀ դրամի չափով։
Հարուցվել է 67 վարչական վարույթ, կայացվել է տույժ նշանակելու մասին 48 որոշում, նշանակվել 7,720,000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Կարճվել է 10 վարչական վարույթ:
Ընդերքի պահպանության ոլորտ
Իրականացվել է թվով 12 չափագրման աշխատանքներ։
Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում կամ աղավաղված ներկայացում
Տեսչական մարմնի նախաձեռնությամբ արձանագրվել է 7 դեպք։ Հարուցվել է 7 վարչական վարույթ, կայացվել է տույժ նշանակելու մասին 34 որոշում և նշանակվել 2,310,000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Ստուգում
ԲԸՏՄ ղեկավարի կողմից տրվել է ստուգում իրականացնելու մասին 8 հանձնարարագիր։
Իրականացվել է շրջակա միջավայրին հասցված վնասի 9 հաշվարկ՝ 4,856,696 ՀՀ դրամի չափով։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 45 որոշում և նշանակվել 5,960,000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Տրվել է պարտադիր կատարման 21 հանձնարարական՝
Գործողության կասեցում
Կասեցվել է առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության 5, առանց անշարժ աղբյուրներից աղտոտող նյութեր մթնոլորտ արտանետման թույլտվությունների 3 և առանց ընդերքօգտագործման իրավունք ձեռք բերելու 1 սուբյեկտների գործողություններ։
ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 12 գործ (ընդհանուր՝ 13,402,316 ՀՀ դրամ)։
ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 8,743,944 ՀՀ դրամ գումար: