Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու Ներքին գործերի նախարարության ոստիկանության կրթահամալիրի համատեղ մշակած ծրագրի շրջանակում շարունակվում է ԲԸՏՄ անձնակազմի վերապատրաստման գործընթացը։
Այսօր աշխատակիցների հերթական խումբն ավարտելով երկշաբաթյա դասընթացները հանձնել է ստուգարք՝ գրանցելով բարձր ցուցանիշներ։