Այսօր Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում տեղի է ունեցել ընդլայնված խորհրդակցություն ղեկավար կազմի, կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների պատասխանատուների մասնակցությամբ։
Քննարկվել են 2023թ. տարեկան գործունեության ծրագրով նախատեսված և իրականացվող միջոցառումների, ծրագրային ու արտածրագրային ստուգումների կատարման ընթացքն ու ժամկետները։
Հաշվետվությունների ու վերլուծությունների արդյունքում վերհանված խնդիրների լուծման վերաբերյալ տրվել են հանձնարարականներ։