Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու Ներքին գործերի նախարարության կրթահամալիրի համագործակցության արդյունքում համատեղ մշակված մասնագիտական վերապատրաստման մոդուլային ծրագրի շրջանակում ևս 30 տեսուչ ավարտել է երկշաբաթյա դասընթացներն ու հանձնել ստուգարքներ:
Բնապահպանական վերահսկողության արդյունավետության բարձրացման նպատակով կազմակերպված մասնագիտական կարողությունների զարգացման վերապատրաստումները շարունակական են։