Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Վ․Գալոյանը մասնակցել է Գեղարքունիքի մ., Նորատուս համայնքի N2 մանկապարտեզի տարածքում կեղտաջրերի մաքրման նոր ապակենտրոնացված կայանի գործարկման արարողությանը։
Մաքրման այս համակարգը միտված է արդյունավետ կառավարել կեղտաջրերը՝ ապահովելով դրանց մաքրումը և մաքրված ջրի վերօգտագործումը ոռոգման նպատակով։
Կայանը կնպաստի Սևանա լճի էկոհամակարգի բարելավմանը, որը կարևոր քայլ է Հայաստանի խոշորագույն քաղցրահամ ջրային պաշարի պաշտպանության գործում։
Նախաձեռնությունն իրականություն է դարձել «EU4Sevan» ծրագրի շրջանակում՝ Եվրամիության և Գերմանիայի կառավարության համաֆինանսավորմամբ, Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) միջոցով։