Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանի գլխավորությամբ անցկացվել է աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն, որին մասնակցել են ղեկավարի տեղակալներ Վրեժ Գալոյանը, Վաղարշակ Ամիրխանյանը, Լևոն Լևոնյանը, կառուցվածքային ու տարածքային ստորաբաժանումների ղեկավարներ։
Խորհրդակցության ընթացքում ներկայացվել են 2025թ. 1-ին կիսամյակում կատարված աշխատանքները, մասնավորապես՝ ծրագրային ու արտածրագրային ստուգումների, կանխարգելիչ-վերահսկողական միջոցառումների արդյունքները, վարչական վարույթների և կասեցումների վիճակագրությունը, նախաձեռնված օրենսդրական բարեփոխումների ընթացքն ու այլ հարցեր։
Հատուկ շեշտադրվել է ապօրինի ընդերքօգտագործման դեպքերի բացահայտման ու կանխման, ջրային, հողային, անտառային ռեսուրսների պահպանության, մթնոլորտային օդի աղտոտվածության նվազեցմանն ուղղված միջոցառումների որակի կատարելագործումը։
Առանձնակի կարևորվել է կրթական ծրագրերի, մասնագիտական կարողությունների բարելավման, ահազանգերի արագ արձագանքման, բարեվարքության կանոնների ամրապնդման ուղղությամբ տարվող աշխատանքների մեխանիզմները։
Հովհաննես Մարտիրոսյանը տվել է պարտադիր կատարման մի շարք հանձնարարականներ ու շնորհակալություն հայտնել կատարված հսկայածավալ աշխատանքների համար: