Այսօր Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը մասնակցել է «Ճանապարհ դեպի COP 17 նախաձեռնության մեկնարկային միջոցառում» աշխատաժողովին, որի նպատակն է COP 17-ին ընդառաջ՝ ազդարարել «Ճանապարհ դեպի COP 17» նախաձեռնության պաշտոնական մեկնարկը և «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի (CBD) կիրարկման գործընթացը Հայաստանում։
Միջոցառումը կազմակերպվել էր Շրջակա միջավայրի նախարարության և Հայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնի կողմից՝ «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի (CBD) հետ համագործակցությամբ։