Տեսչական մարմինը կարևորելով տնտեսավարող սուբյեկտների և հանրության իրազեկության մակարդակի բարձրացումն ու հնարավոր խախտումների կանխարգելումը Երևան քաղաքում ու ՀՀ բոլոր մարզերում կազմակերպել է մի շարք խորհրդատվական հանդիպումներ, որոնց մասնակցել են 80-ից ավել տնտեսավարող սուբյեկտների, 17 հասարակական կազմակերպությունների, 3 որսորդական միավորումների, 10 կոմունալ ծառայություն ՀՈԱԿ–ների, 15 ջրօգտագործողների ընկերությունների ղեկավարների և/կամ ներկայացուցիչներ, հանդիպումների ընթացքում տրամադրվել են նաև տեղեկատվական-խորհրդատվական նյութեր ու բուկլետներ։